Էդգար Ղազարյանի ելույթի ժամանակ հանրահավաքի մասնակիցներից լքեցին Հանրապետության հրապարակը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հոգևորականի կարգավիճակը սառեցրած Վազգեն (Բագրատ) Գալստանյանը կրկին հանրահավաք է հրավիրել Հանրապետության հրապարակում՝ արդեն անհաշվելի անգամ պնդելով, թե «մտել են վճռական փուլ»:


Հանրահավաքին նախ ելույթ ունեցավ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, ապա ՍԴ նախկին դատավոր Էդգար Ղազարյանը:


Ղազարյանի ծավալուն ու երկարաշունչ ելույթի ժամանակ հանրահավաքի մասնակիցների որոշ մասը լքեց հրապարակը: