Իսրայելի գրոհի դեպքում Իրանը պատրաստ է ավելի հզոր պատասխան տալ. Փեզեշքիան

Թեհրանը պատրաստ է ավելի հզոր պատասխան տալ Իսրայելին, եթե այն հանկարծ Իրանի վրա հարձակում ձեռնարկի։ Կատարի էմիրի հետ բանակցություններից հետո հրավիրված ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, որը Կատար էր ժամանել պաշտոնական այցով։ 


«Մենք ավելի ուժեղ և կոշտ պատասխան կտանք, եթե Իսրայելը մեզ պատասխանի», – ասել է Փեզեշքիանը։