Իսրայելը հարվածել է Բեյրութի կենտրոնին. կան զոհեր և վիրավորներ

Երեկ գիշերը Բեյրութի կենտրոնին Իսրայելի ավիահարվածի հետևանքով զոհվել է առնվազն 6 մարդ, հայտնում է Լիբանանի առողջապահության նախարարությունը։ Գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ վիրավորում է ստացել 11 մարդ։


Իսրայելի պաշտպանության բանակն ավելի վաղ հայտնել էր, որ ճշգրիտ հարված է հասցրել Բեյրութում գտնվող «Հըզբոլլահի» օբյեկտներին:


Ինչպես հայտնում են լիբանանյան աղբյուրները՝ հարվածի հետևանքով վնասվել է «Հըզբոլլահին» պատկանող բուժկենտրոնը։