Միացյալ Նահանգները և Իսրայելը, ի պատասխան Իսրայելի վրա իրանական հրթիռային հարձակումների, քննարկում են Եմենում և Սիրիայում իրանամետ
կազմավորումների և Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ստորաբաժանումների վրա Իսրայելի պաշտպանության բանակի հարձակման հնարավորությունը, հայտնում է Politico-ն՝ հղում անելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի անանուն խորհրդականներին։
«ԱՄՆ-ն ակտիվորեն շփվում է Իսրայելի հետ Իրանի հրթիռակոծությանը պատասխանելու
հարցում, որը կարող է ներառել ռազմական հարված: Քննարկվող հնարավոր տարբերակների թվում
են Իսրայելի հարվածները Եմենում կամ Սիրիայում Իրանի աջակցությունը վայելող
կազմավորումներին կամ անմիջաբար ԻՀՊԿ
ուժերին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Աղբյուրները
նշում են, որ ամերիկյան կողմը նախընտրում է Իսրայելի կողմից սահմանափակ
պատասխան տալ Իրանի հրթիռային հարձակումներին։
Միաժամանակ,
ինչպես գրում է պարբերականը, Բայդենն այժմ կարող է շատ ավելի քիչ
հնարավորություն ունենալ ազդելու Մերձավոր Արևելքում իրադարձությունների ընթացքի
վրա։