«Ինքը ճգնում էր, լավ կլինի,
որ շարունակի ճգնել, որովհետև քաղաքական դաշտում անելիք չունի։ Իր խոսքը քրեական ենթամշակույթի
էր, և ոստիկանապետը կարողացավ իրեն զուսպ դրսևորել։ Հաշվի առնենք, որ Էջմիածինը մեզ
դրեց շատ ծանր իրավիճակում՝ սառեցրեց, բայց թողեց հոգևորականի կարգավիճակում։ Ես չեմ
հասկանում՝ արդյոք այդ սառեցված վիճա՞կն է, որ իրեն բերել է այդ հոգեմետ վիճակին»:
Այս մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր
Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում Բագրատ
Գալստանյանի հնչեցրած որոշ հայտարարությունների։
Քոչարյանի խոսքով՝ Գալստանյանը
հարցերի պատասխաններ չունի ու քաղաքական դաշտում անելիք չունի. «Այս կերպարը գնաց ճգնելու։
Դա չէ մեր երկրի գլխավոր օրակարգը։ Մեր երկրի օրակարգը վերաբերում է անվտանգությանը
և խաղաղության հասնելուն»։
Քոչարյանը նշեց, որ Հայաստանում
Ալիևին սպասարկողներ կան. «Եղել է նաև այնպես, որ գումարի դիմաց պատերազմի ժամանակ
թշնամուն տեղեկություններ են փոխանցվել։ Հիմա մենք բռնել ենք պրոֆեսիոնալ զինված ուժերի
ուղին»։
Մանրամասն՝ տեսանյութում
Դավիթ Լևոնյան