Դա սրբապիղծ շարժում է։ Սրբազան է Պուտինի տեսանկյունից։
Ռուսաստանի կողմից Լավրովի պլանով շարունակվում է Հայաստանի պետականության լիկվիդացիայի
քաղաքականությունը։ Այս մասին Civic.am-ի եթերում ասաց քաղաքագետ, ՔԺԿ ղեկավար Լևոն
Շիրինյանը։
Հանրայինի մոտ ակցիան, նրա կարծիքով, շարժման մասնակիցներն
անում էին մերժում ստանալու համար, որպեսզի հետո աղմուկ բարձրացնեին, սակայն հակառակը
ստացվեց։ Շիրինյանի կարծիքով՝ փորձ է արվում ստվերել հայկական ժողովրդավարությունը։
«Ժողովրդավարությունը մեզ համար հզոր պոտենցիալ է։ Սա ահռելի ուժ է, այն ուժն է, որը
մեզ անվտանգության չափ է բերում։ Հիմա Կրեմլը կռիվ է տալիս Այսրկովկասում իր ճիվաղային
մարմինը թողնելու։ Նրան պետք է, որ ոճրագործների խմբերը Հայաստանում պատկերը փչացնեն»,-
ասաց Շիրինյանը։
Նրա պնդմամբ՝ նպատակ է դրված հեղինակազրկել պետական իշխանությանը։
«Մոսկվայից Գաբոն քահանային հրամայել են Հայաստանում պետականության հիմքերը քայքայել՝ տվյալ պարագայում հեղինակազրկելով պետական իշխանությանը, և ժողովրդի անունից խոսելով՝ ժողովրդի ընտրած իշխանությունը տապալել»։
Շիրինյանը վստահ է, որ Բագրատ Գալստանյանը չի լսում,
չի հետևում իրադարձություններին, նրան հրահանգում են, կառավարում։ «Պետք է հսկել՝ սա
Կոպիրկինի հետ ի՞նչ կապ ունի, նա՞ է կառավարում սրան»։
Քաղաքագետի կարծիքով՝ կաթողիկոսը չեզոքացրեց Բագրատ
սրբազանին՝ քաղաքական այս գործը նրան հանձնարարելով։ «Նա փչացրեց, սա էլ ոչինչ չունի,
ապագա չունի, սա վերջացած շարժում է, և ի՞նչ է անելու այս մարդը։ Կարո՞ղ է նորից գնալու
է կուսակրոն քահանա դառնա։ Նայեք սովետական, ռուսական ծառայությունների պրակտիկան։
Ինքը գիտի, որ իրեն պատժելու են։ Ինքը Ա-ն ասել է, Բ-ն անելու է։ Պատժելու են ռուսները՝
ինչպես պատժեցին Ղարաբաղի, այսպես կոչված, էլիտային, որոնց Պուտինը հանձնեց Բաքվի մոլլաներին,
իսկ ՀՀ իշխանություններին ասում են՝ բերեք հետ։ Պուտինը հանձնել է, թող Պուտինն էլ
հետ բերի»,- եզրափակեց Լևոն Շիրինյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան