Քաղաքացիակենտրոն լրատվություն
Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ հոկտեմբերի 4-ին, հրապարակեց Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը, այն է՝ դատավորի լիազորությունները դադարեցնել։
ԲԴԽ նախագահը հայտարարեց, որ խորհրդում գործի քննությանը մասնակցած 9 անդամներն էլ կողմ են քվեարկել որոշման ընդունմանը։