Ւրանի ԱԳ նախարարը այցելել է Բեյրութ

Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին այցելել է Բեյրութ՝ լիբանանցի պաշտոնյաների հետ հանդիպումներ ունենալու համար։ Այս մասին տեղեկացնում է Tasnim-ը։


Աբաս Արաղչին կհանդիպի Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթիի և խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերիի հետ։ Ակնկալվում է, որ նա կքննարկի Լիբանանում վերջին իրադարձությունները և տարածաշրջանում տիրող իրավիճակը։


«Քիչ առաջ վայրէջք կատարեցինք Բեյրութի միջազգային օդանավակայանում: Մեր պատվիրակությունը՝ արտաքին գործերի նախարար Արաղչիի գլխավորությամբ, ինչպես նաև Մեջլիսի երկու պատգամավոր և Կարմիր մահիկի ընկերության ղեկավարը, կհանդիպի Լիբանանի իշխանությունների ներկայացուցիչների հետ»,- հայտնել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաին և X-ի իր  միկրոբլոգում հավելել, որ Լիբանանին կփոխանցվի նաև 10 տոննա սննդամթերք և դեղորայք: