Նույն նախկիններն են սուտասան տերտերի տիկնիկավարը․ Չլիներ նախկինների աջակցությունը՝ հրապարակում անգամ այդ 2000 հոգին չէր հավաքվի

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Սուտասան տերտերը չի կարող ազատվել նախկիններից, քանզի հենց նախկիններն են ծնել, սնել ու աճեցրել նրան։


Միտք է հնչում, թե նախկիններից ազատվելու դեպքում սուտասան տերտերը կարող է հաջողության հասնել։


Նույն նախկիններն են սուտասան տերտերի տիկնիկավարը, Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն են համակարգում ու մարդաքանակ ապահովում սուտասանին։


Չլիներ նախկինների աջակցությունը՝ հրապարակում անգամ այդ 2000 հոգին չէր հավաքվի։