Թուրքիայի խորհրդարանը Իսրայելի հարցով փակ նիստ կանցկացնի

Թուրքիայի խորհրդարանը հոկտեմբերի 8-ին փակ նիստ կանցկացնի, որպեսզի գնահատի Իսրայելի գործողությունները տարածաշրջանում և դրանից բխող սպառնալիքները։


«Կառավարությունը երեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 8-ին, խորհրդարանին կտեղեկացնի Իսրայելի թեմայի վերաբերյալ։


Հանդիպման ընթացքում իրավիճակի մասին տեղեկատվություն կտրամադրեն արտաքին գործերի և պաշտպանության նախարարները», - մեջբերել է A haber հեռուստաալիքը խորհրդարանի խոսնակ Նուման Քուրթուլմուշի խոսքերը։