«Հըզբոլլահի» նոր ղեկավարը սպանվել է․ Al Arabiya

«Հըզբոլլահի» նոր ղեկավար Հաշեմ Սաֆիեդդինը մահացել է Իսրայելի հարվածի հետևանքով, տեղեկացնում է Al Arabiya-ն։ 



Նշվում է, որ ուրբաթ օրվանից հետո նրա հետ կապը կորել է։ 



Al Arabiya-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ «Հըզբոլլահի» գործադիր խորհուրդը նոր գլխավոր քարտուղար է ընտրել Հաշեմ Սաֆիեդդինին։



Նա սպանված Հասան Նասրալլայի զարմիկն է, 2017թ. ընդգրկվել է ԱՄՆ պետդեպի կազմած ահաբեկիչների ցանկում։