Ձերբակալվել, ապա ազատ է արձակվել Տեղ համայնքի ղեկավարը

Սյունիքի մարզի Տեղ գյուղի համայնքապետ Դավիթ Ղուլունցը ձերբակալվել է:


Այդ մասին տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել են Ներքին գործերի նախարարությունից:


«ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար ենթարկվել է վարչական ձերբակալման, ապա՝ ազատ է արձակվել»,-մեկնաբանեցին ՆԳՆ-ից:


Նշված հոդվածը ենթադրում է  ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը: