Շրջակա միջավայրի նախարարությունն ամփոփել է աշխատանքային շաբաթը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հրապարակել է անցնող աշխատանքային շաբաթվա ընթացքում նախարարության տարբեր կառույցների կողմից իրականացրած աշխատանքները:


«Սևան» ազգային պարկ


Կովկասի բնության հիմնադրամը (CNF) ազգային պարկին նվիրաբերել է բարձրակարգ հեռադիտակներ, որոնք օգտագործվելու են ազգային պարկի տարածքում կենսաբազմազանության մոնիթորինգ իրականացնելու նպատակով։


«Խոսրովի անտառ» պետական արգելոց


ՊՈԱԿ-ի տնօրեն Ռ․ Օղիկյանի գլխավորությամբ, ստորաբաժանումների ղեկավարների, աշխատակիցների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացվել, որի ընթացքում քննարկվել են բնության համաշխարհային հիմնադրամի (WWF)՝ «Կենսաբազմազանությունը և կայուն տեղական զարգացումը Հայաստանում» ծրագրի «Կենսաբազմազանություն և պահպանվող տարածքներ» բաղադրիչի գործողությունների ծրագրի շրջանակներում պետական արգելոցին անհրաժեշտ գույքը, գործիքները, սարքավորումները, ենթակառուցվածքը, կադրերի վերապատրաստումը, արգելոցում առկա խնդիրները, դրանց լուծման ուղիները,


էկոզբոսաշրջության զարգացման հեռանկարները:


Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրվա կապակցությամբ էկոկրթական հանդիպում է անցկացվել Վեդու ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտների հետ:


Արգելոցապարկային համալիր


Ա. Շիրակացու անվան ճեմարանի աշակերտները ՊՈԱԿ-ի գիտական աշխատողների ուղեկցությամբ ծանոթացել են «Ջրվեժ» անտառպարկի կենսաբազմազանությանը:


«Դիլիջան» ազգային պարկ


Գիտության բաժնի աշխատակիցները Հաղարծնի միջնակարգ դպրոցի 5-6-րդ դասարանների աշակերտների համար կենդանիների պաշտպանության համաշխարհային օրվան ընդառաջ անցկացրել են դասընթաց-քննարկում հետևյալ թեմաներով՝


«Դիլիջան» ազգային պարկին բնորոշ վայրի կենդանիները, կարմիրգրքային տեսակները, դրանց պահպանության կարևորությունը,


«Դիլիջան»-ում արշավների ընթացքում վայրի կենդանիներին չվնասելու կանոնները:


Հայաստանի բնության պետական թանգարան


Էկոդաս է անցկացվել՝ նվիրված կենդանիների պաշտպանության համաշխարհային օրվան:


«Արփի լիճ» ազգային պարկ


Ազգային պարկի, բնության պահպանության ու պաշտպանության վերաբերյալ կրթական միջոցառում է կազմակերպվել Գետք համայնքի դպրոցականների համար: