Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՀՀ ՊՆ

Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով:Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: 


Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:


Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակից ընկերներին: