Քաղաքացիակենտրոն լրատվություն
Այսօր Նոր Երզնկա գյուղի դպրոցում 15-ամյա երեխան ֆիզկուլտուրայի դասի ժամանակ հանկարծամահ է եղել։
Մահացածը Արագածոտնի մարզի բնակիչ 15-ամյա Դավիթ Ռ.-ն է: Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխան դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճում վոյելբոլ խաղալու ժամանակ իրեն վատ է զգացել, ու մինչ շտապօգնության ժամանումը, հանկարծամահ է եղել: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: