Հակառուսականության ֆոնով արևմտամետություն կառուցելը ճիշտ չէ․ Մինասյան

Մենք երաշխավորի ինստիտուտին այնքան էլ չենք հավատում, պետք է ինքներս կարողանանք կարգավորել մեր խնդիրները զարգանալով և ուժեղանալով: Այս մասին նշում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլի Մինասյանը՝ անդրադառնալով հարցին, թե խաղաղության պայմանագրի երաշխավորը որ աշխարհաքաղաքական կյենտրոնն է լինելու, Ռուսաստա՞նը, թե՞ արևմուտքը։


 

Ըստ նրա՝  ներկայումս աշխարհակարգի փլուզում է տեղի ունենում ու միամտություն է որևէ աշխարհաքաղաքական կենտրոնի վրա հույս դնել։ Ինչ վերաբերում  է ՀՀ-Եվրամիություն փոխգործակցությանը, ապա Մինասյանը կարծում է, որ ՀՀ իշխանությունները զարգացնում են հարաբերությունները ԵՄ-ի հետ, բայց հակառուսականության ֆոնով արևմտամետություն կառուցելը ճիշտ չէ «Պետական շահի տեսանկյունից պետք է նայել, թե ինչ հնարավորություններ են մեզ անհրաժեշտ, բաց կոմունիկացիաներ»։


 

Պատգամավորը ասում է, որ Թուրքիան սպասում է հայ-ադրբեջանական խնդրի լուծմանը, որպեսզի կարգավորի խնդիրները, իսկ ինչ վերաբերվում է  հայ-ադրբեջանական հարաբերույթւոնների կարգավորմանը և փոխգործակցությանը, Մինասյանը ասում է «Ադրբեջանը վախենալով ռևանշիզմից չի ուզում ՀՀ-ի զարգացում, բայց ՀՀ-ն ուզում է խաղաղություն»։


 

Մանրամասները՝ տեսանյութում։

Դավիթ Լևոնյան