Հայաստանը հուսով է առաջիկա չորս շաբաթվա ընթացքում ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի դրույթները:
Reuters-ին տված հարցազրույցում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այս մասին խոսելով նշել է, որ այդ քայլը կարող է թուլացնել լարվածությունը Հարավային Կովկասում, թեև Բաքուն հասկացնում է, որ գործընթացը մտել է փակուղի:
Այդուհանդերձ, Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ասել է, որ Երևանը հույս ունի, որ Ադրբեջանի հետ ստորագրել Խաղաղության համաձայնագրի 16 հոդվածները մինչև COP29-ը, որը Բաքուն կհյուրընկալի նոյեմբերի 11-ից 22-ը։
«Եթե միայն մենք լինեինք, այն կստորագրեինք հենց հիմա, այսօր: Բայց հույս ունենք, որ վաղ թե ուշ կհասնենք այդ կետին»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Համբուրգի Կայուն զարգացման համաժողովի շրջանակներում՝ հավելելով, :
Համաձայնեցված հոդվածները պարունակում են միջազգայնորեն ճանաչված հիմնական դրույթներ դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար։ Դրանք նաև ապահովում են մեխանիզմ, որը թույլ է տալիս երկու կողմերին շարունակել բանակցությունները, ի թիվս այլ դրույթների, ըստ Հայաստանի վարչապետի անցյալ ամիս ունեցած ելույթի:
Խաչատուրյանը նաև ասել է, որ Ադրբեջանի մերձավոր դաշնակից Թուրքիայի հետ բանակցությունները լավ են ընթանում, և քննարկվում է երկու երկրների միջև սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար բացելու առաջարկը։
«Սա կնշանակի, որ իրական դիվանագիտական հարաբերություններն իրականություն են դարձել»,- նշել է նախագահը: