ՀՀ ՄԻՊ-ը ՄԱԿ-ի մշտական համակարգողի հետ քննարկել է համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններին առնչվող հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանն ընդգծել է ՄԱԿ-ի հետ փոխգործակցության կարևորությունն ու կյանքի կոչվող համատեղ ծրագրերի արդյունավետությունը։

 

Զրուցակիցները քննարկել են Պաշտպանի աշխատանքային առաջնահերթությունները, գործունեության ուղղությունները, ինչպես նաև մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները։ 


Հանդիպման շրջանակում անդրադարձ է կատարվել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցությունն ընդլայնելու հնարավորությանն առնչվող հարցերին։ 


Ֆղանսուազ Ժակոբը շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության և արդյունավետ քննարկման համար։