Հայկ Մարությանը համալրեց ՀՀ-ում Ալիևի խոսնակների շարքը․ «ապեր դուրս արի. պալիտ ես եղել»․ Հովհաննիսյան

ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Հայկ Մարությանի մասին խոսելու անհրաժեշտություն երբեք չեմ տեսել. չեմ լսել քաղաքական միտք, որ մտածելու, էլ ուր մնաց արձագանքելու կամ մեկնաբանելու արժանի է:


Բայց Մարությանի իշխանության հանդեպ ունեցած նեղացվածությունն ու դառնությունն այնքան մեծ է, որ նա սկսել է չխորշել անգամ իր քաղաքական նպատակների կամ անձնական բավարարվածության համար ծաղրել ՀՀ պետական քարտեզը` այն ցուցադրելով առանց Սյունիքի մարզի:


Մի կողմից Քոչարյանի ու Սերժի թիմերը Զանգեզուրի միջանցք են քարոզում, մյուս կողմից էլ սա` առանց Սյունիք Հայաստան:


Եվ ուրեմն, արձանագրենք` Հայկ Մարությանը համալրեց ՀՀ-ում Ալիևի խոսնակների շարքը. Ալիևը երազում անգամ չէր պատկերացնի, որ Երևանի նախկին քաղաքապետ, հայտնի դերասանը կօգտագործի սեփական լսարանը Հայաստանում ադրբեջանական թեզեր տարածելու համար:


Սա հակապետական, ապազգային քայլ է, որ չունի որևէ արդարացում:


Հուսամ` հաջորդ ներկայացումը չի լինի գուբերնիա դարձած Հայաստանի մասին համապատասխան դրոշով:


Հ. Գ. Ինչպես ասվում էր հին ու բարի Կարգին հաղորդման մեջ` «ապեր դուրս արի. պալիտ ես եղել»: