Դատախազությունը պահանջում է Սերժ Սարգսյանի եղբորից՝ Ալեքսանդր Սարգսյանից բռնագանձել 14 անշարժ գույք և շուրջ 6 մլրդ դրամ

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 30-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:


Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության  բռնագանձել՝


14 անշարժ գույք.


8 շարժական գույք.


5 իրավաբանական անձանցում մասնակցություն.


5 միլիարդ 92 միլիոն դրամ: