Կվադրոբերներ ունե՞ք. Լավրովը Միրզոյանից հետաքրքրվել է նոր ենթամշակույթի մասին

Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի ղեկավարների միջև Կրեմլում բանակցությունների ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ քննարկել է կվադրոբերների հարցը:


Միրզոյանը հաստատել է, որ գիտի կվադրոբերների տեղաշարժի մասին՝ այն անվանելով նոր:


Իր հերթին զրույցին ներկա ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանն ասել է, որ Եվրոպայում կվադրոբերներն արդեն իրենց բնորոշում են որպես «գենդեր»։


Կվադրոբերը երիտասարդական ենթամշակույթ է, որի ներկայացուցիչները շարժվում են չորս ոտքերի վրա և ընդօրինակում կենդանիների շարժումները։