Առանց Սյունիք Հայաստանի քարտեզը Ադրբեջանի պրոպագանդան է, և բերել դա հումորի դաշտ` գիտակցված մանիպուլյացիա է

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Ես մշակույթի մարդ եմ, հարգում եմ հումորը ու բեմը:


Նույնիսկ ներկա եմ լինում ներկայացումների, որոնք քննադատում են իշխանությանը և դա նորմալ է:


Սակայն անընդունել է, երբ հումորը բերում է նարատիվներ, որոնք սկսում են նորմալ ընկալվել: Հաճախ հումորը և երգիծանքը օգտագործվում է տաբուներ կոտրելու, անընդունելին ընդունելի դարձնելու համար:


Առանց Սյունիք Հայաստանի քարտեզը Ադրբեջանի պրոպագանդան է, և բերել այդ պրոպագանդան հումորի դաշտ` գիտակցված մանիպուլյացիա է:


Խստիվ դատապարտում եմ նման խոսույթը: Նույնիսկ կատակով Սյունիքի մասին չի կարելի նման բան խոսել: Ամոթ է: