Շարժման աջակցողները փորձում են պարզերես դուրս գալ․ հասկացան՝ շարժումը կվնասեր միայն եկեղեցուն

Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ զրուցել ենք Բագրատ Գալստանյանի՝ հանրային  հեռուստաընկերություն մտնելու, այնտեղ դրսևորած պահվածքի և հետագա գործողությունների մասին։


«Կփորձեմ դրան  անդրադառնալ ոչ թե քաղաքականության տեսակետից, այլ, միգուցե, մասնագիտական։ Կարծում եմ՝ սրբազանը չզգաց տարբերությունը հանրահավաքի և հեռուստատեսությամբ ելույթ ունենալու միջև։ Որովհետև դրանք մի քիչ տարբեր բաներ են։ Հանրահավաքում հիմնականում հավաքվում են քո կողմնակիցները, և հանրահավաքը միշտ կրում է ավելի շատ էմոցիոնալ բնույթ։ Հեռուստատեսությունում քո լսարանը հազարապատիկ ավելի մեծ է, և այնտեղ ոչ միայն քո կողմնակիցներն են, և հեռուստադիտողները սպասում են տրամաբանական խոսքի, այլ ոչ թե էմոցիոնալ ելույթների, թշնամիների, դավաճանների, դևերի, նեռերի և սատանաների մասին»,- ասաց Ռուբեն Բաբայանը։

 

Նա նշեց, որ Գալստանյանի Հանրայինի եթեր գալը ուներ երկու նպատակ, առաջինը, որ քեզ կմերժեն, որը չիրականացավ, երկրորդը՝ պարզապես հայտարարել մյուս հանրահավաքի օրը, որը և հայտարարվեց, բայց տեսանք նաև դրա արդյունքը։

 

«Այսօրվա Հայաստանում պահանջել անպայման հեռուստատեսությամբ եթեր ստանալը, որտեղ լրատվամիջոցներն ազատ են, մի բան էլ ավելի քաղաքականացված, և կարծել, որ միայն հանրայինով ելույթ ունենալով դու լայն զանգվածներին տեղյակ կպահես՝ մի քիչ միամտություն է, չասեմ ավելին։ Արդյունքը տեսանք հոկտեմբերի վեցին և այդ արդյունքը սպասելի էր»,- նշեց Ռուբեն Բաբայանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան