ՀՀ-ն հասկացնում է՝ հետաքրքրված չէ Մոսկվայի միջնորդական դերակատարմամբ. Վարդանյան

Քանի որ ՀՀ իշխանությունները որոշում չունեն ի չիք դարձնել, չեղյալ համարել հայ-ռուսական հարաբերությունները, ապա վարչապետ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղավորվում է տրամաբանության շրջանակներում։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Էդգար Վարդանյանը։ Նրա կարծիքով՝ ՀՀ իշխանությունները գտնում են, որ ՌԴ-ն դեռ ունի գործիքներ ու պոտենցիալ Հայաստանին վնաս հասցնելու համար, և մտավախություններ, մտահոգություններ ունեն Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելու հարցում։


Վարդանյանը նկատեց, որ Հայաստանը տարբեր կերպ փորձում է հասկացնել, որ հետաքրքրված չէ, որ Ռուսաստանը միջնորդի դեր խաղա հայ-ադրբեջանական հարաբերություններում։


Միաժամանակ՝ քաղաքագետը նկատեց, որ չնայած կողմերը հաճախ բանակցում են երկկողմ ձևաչափով, սակայն երրորդ կողմերը ակտիվ աշխատում են թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ։


Անդրադառնալով ճանապարհների ապաշրջափակմանը` Վարդանյանն ասաց, որ Ռուսաստանը խուսափում է օգտագործել «միջանցք» տերմինը, սակայն փորձելու են, որ կողմերը իր ուզած կոնտեքստով գան համաձայնության։

 

Մանրամասն՝ տեսանյութում

 

Վովա Հակոբյան