Քաղաքացիակենտրոն լրատվություն
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսին:
ՏԱՍՍ-ը հրապարակել է առաջին կադրերը՝ Դամասկոսի արևմտյան Մեցզա թաղամասում գտնվող բնակելի շենքի վրա իսրայելական օդուժի հարվածի վայրից։
Սիրիայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ զոհվել է 7, վիրավորվել՝ 11 խաղաղ բնակիչ։
Al Hadath հեռուստաալիքը, վկայակոչելով աղբյուրներին, ավելի վաղ հայտնել էր, որ այս շենքը գտնվում է Սիրիայում Իրանի դեսպանատնից 1 կմ հեռավորության վրա։