Հայաստանի պատմության թանգարանից հայտնում են, որ «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրության ողջ ընթացքում սոցիալական որոշ խմբերի համար կգործեն այցելության հատուկ պայմաններ։
Անվճար այցելությունը տրամադրվում է․
- 🔷մինչև 12 տարեկան երեխաներին,
- 🔷երկկողմանի ծնողազուրկ երեխաներին,
- 🔷ՀՀ և ԼՂՀ տարածքում մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին,
- 🔷հաշմանդամություն ունեցող անձանց,
- 🔷ժամկետային զինծառայողներին,
- 🔷աղքատության համակարգում ընդգրկված նպաստառուներին,
- 🔷բազմազավակ ընտանիքների 12 տարեկանից բարձր դպրոցական երեխաներին,
- 🔷սահմանամերձ շրջանների 12 տարեկանից բարձր դպրոցական երեխաներին (նախապես ներկայացված հայտի հիման վրա),
- 🔷թանգարանների աշխատակիցներին,
- 🔷զբոսավարների միության անդամներին,
- 🔷լրագրողներին։
50% զեղչը տրամադրվում է․
- 🔷12 տարեկանից բարձր դպրոցականներին,
- 🔷ուսանողներին,
- 🔷ՀՀ քաղաքացի հանդիսացող կենսաթոշակառուներին,
- 🔷փախստականներին։
Անվճար այցելությունից և զեղչից օգտվելու համար տոմսերն անհրաժեշտ է ձեռք բերել թանգարանում՝ ներկայացնելով համապատասխան փաստաթուղթ։