Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ադիգեայի (Հյուսիսային Կովկաս) ղեկավար
Մուրատ Կումպիլովը այսօր առավոտյան հաստատել է ռազմական օդակայանի վրա ուկրաինական
անօդաչուների հարվածի փաստը՝ հայտարարելով, որ օդակայանի մոտ գտնվող գյուղը տարհանվել
է։
Կումպիլովը
Telegram-ի իր ալիքում գրել է, որ «Մայկոպի արվարձանը» գիշերը ենթարկվել է անօդաչուների
հարձակման՝ միաժամանակ չնշելով ավիաբազան։
«Իրականացվում է Ռոդնիկովի գյուղի բնակիչների կազմակերպված
տարհանում։ Խանսկայա կայանում տեղակայվել է քաղաքացիների
համար ժամանակավոր կացարան»,- ասված է Կումպիլովի Telegram-ալիքում։
Ռոդնիկովի բնակավայրը գտնվում է հենց ռազմական օդակայանի կողքին։