ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովը
զեկույց է հրապարակել, որում մասնավորապես ասվում է, որ Միացյալ Նահանգներն ու իր դաշնակիցները
պետք է վերանայեն իրենց մոտեցումները Հարավային Կովկասի նկատմամբ:
Թեմայի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է «Հանուն Հանրապետության» կուսակցության արտաքին գործերի քարտուղար Առնոլդ Բլեյանի հետ։
«Ես դրական եմ համարում այդ զեկույցը,
որովհետև նմանատիպ զեկույցներ մենք արդեն ունեցել ենք, «Ատլանտիկ» խորհուրդն էր վերջերս
նմանատիպ զեկույցով հանդես եկել, հանրապետական թևի մտակենտրոնն էր նման զեկույցով հանդես
եկել։ Ավելի ու ավելի մեծ ուշադրություն է գրավում Հարավային Կովկասը, և Ադրբեջանի
ավելի ու ավելի ապակառուցողական դիրքորոշումն ակնառու է դառնում միջազգային դերակատարներին։
Մենք գիտենք, որ Միացյալ Նահանգների պես երկիրն իր ռազմավարությունը կառուցում է հենց այդ մտակենտրոններից եկած ինֆորմացիայի և
խորհուրդների վրա, հետևաբար այդ զեկույցները պետք չէ դիտարկել որպես զուտ արտահայտություններ,
հայտարարություններ կամ զեկույցներ՝ թղթի վրա գրված, այլ դրանք ի վերջո դառնում են
ռազմավարության մի մաս, դրա վրա է հիմնվում ռազմավարությունը: Եվ երբ կարևոր որոշումներ
պետք է կայացնի ԱՄՆ նախագահը կամ ավելի ցածր պաշտոնյան, նրանք միշտ հիմնվում են, թե
տեղում ինչ արդյունքներ, խորհուրդներ, գործողություններ կան, որոնք կարող են բերել
այն նպատակներին, որոնք հետապնդում է ԱՄՆ-ը այս տարածաշրջանում»,- ասաց Առնոլդ Բլեյանը։
Նրա խոսքով՝ այստեղ մենք ունենք
ԱՄՆ-ի հետ տոտալ շահերի համընկնում, հետևաբար պետք է գնանք այդ ուղղությամբ։
Առնոլդ Բլեյանը նշեց, որ Հայաստանը
պետք է այդքան սպասողական քաղաքականություն չցուցաբերի, թե ի վերջո ինչ տեղի կունենա ԱՄՆ-ում՝ նոյեմբերի 5-ի ընտրություններով
պայմանավորված, և կարծում է, որ Բայդենի վարչակազմի
հետ մենք դեռ աշխատանք ունենք անելու։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան