Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարվածել են Բեյրութի խիտ բնակեցված շրջաններին

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնական հատվածում գրոհել են շիական «Հզբոլլահ» կազմակերպության օբյեկտները: Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է աղբյուրը տեղի քաղաքացիական պաշտպանության ծառայությունից։


«Երկու կետային հարված է հասցվել ՌԱՍ էն Նաբաա և էն Նուեյրի թաղամասերում գտնվող շենքերին, որտեղ գտնվում էին «Հզբոլլահի» բժշկական կենտրոնները»,-նշել է զրուցակիցը:


Նրա խոսքով՝ Բեյրութի այդ խիտ բնակեցված շրջանների բնակիչների շրջանում խուճապ է առաջացել։ Ավիահարվածների ենթարկված շենքերի ուղղությամբ շտապ օգնության մեքենաներ են շարժվել։


Ականատեսների տվյալներով՝ կան զոհեր և վիրավորներ։