Տանզանիական և հունական ընկերություններում մասնակցություն, միլիարդներ. Արշակյանը՝ Քոչարյաններից գույքի բռնագանձման պահանջի մասին

Ազգային ժողովի փոխխոսնակ Հակոբ Արշակյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում ներկայացրել է՝ ինչ է պահանջում ՀՀ գլխավոր դատախազությունը Ռոբերտ Քոչարյանից ու նրա ընտանիքից:


«Փրկիչները։

Դատախազության բռնագանձման պահանջը․


• 14 անշարժ գույք, 1 բնակարան գնելու իրավունք Երևանում


• 11 իրավաբանական անձի մասնակցություն


• Պարտատոմսեր՝ 1,361,852 դոլարի և 985,190,729 դրամի չափով


• Ավանդ՝ 703,059 դոլարի և 200,000,000 դրամի չափով


• պարտքի պահանջի իրավունք՝ 8,235,400,647 դրամ, 4,007,674 ԱՄՆ դոլար, 588,954 եվրո և 16,000,000 ռուբլի չափով


• 2,721,319,175 դրամ՝ որպես ապօրինի ծագման գումարների մնացորդ


• 11,270,472,767 դրամ՝ որպես ապօրինի կամ անհիմն ծագման ընդհանուր գումար


• 1,286,635,500 դրամ՝ որպես Հունաստանի Միկոնոս կղզում մասնավոր տան ձեռքբերման (կառուցման) արժեք


• 416,084,506 դրամ՝ որպես Տանզանիական «Playmaster Gaming Corporation» ընկերության մասնակցության արժեք


• 1,958,657,659 դրամ՝ որպես Տանզանիական «MMJ Gold Limited» ընկերության մասնակցության արժեք»,- գրել է Արշակյանը: