Պապլավոկի զուգարանում, շենքերի շքամուտքում արդարադատություն իրականացնողը խոսում է օրենք բռնաբարելուց․ Չախոյանը՝ Քոչարյանին

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Դատարանում օրենք բռնաբարելուց խոսացող Քոչարյանը քանի օրենք է բռնաբարել հունական կղզում ավելի քան 3 մլն դոլարով տուն գնելու համար, 6մլն դոլար Տանզանիայում ներդնելու համար, 10 տարով Հայաստանում իշխանությունը զավթելու համար։ Էս ցանկը կարելի է անվերջ թվել։


Պապլավոկի զուգարանում, շենքերի շքամուտքում արդարադատություն իրականացնողը խոսում է օրենք բռնաբարելուց։


Հոկտեմբերի 27-ին ու Մարտի 1-ին քանի՞ օրենք են խմբակային բռնաբարել։