Գորիսի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Ոստիկանության Գորիսի բաժնի համայնքային ոստիկանները հոկտեմբերի 9-ի գիշերային շրջագայության ընթացքում ժամը 23:30-ին Հալիձոր գյուղի վարչական տարածքում, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, կանգնեցրել են «ՍԱԶ 3507» մակնիշի մեքենան: Թափքում առկա մոտ 4 խմ բոխի տեսակի փայտանյութի վերաբերյալ Շինուհայր գյուղի բնակիչ վարորդը որևէ փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ ծառերն ապօրինի հատել է Վերին Խոտանան գյուղի հարակից անտառից:


Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:


Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Գորիսի քննչական բաժին: