Մարտունիում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչներին

ՀՀ-ում տեղակայված ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունն ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչներին։


Այս մասին ասվում է ԵՄ առաքելության՝ «X»-ի միկրոբլոգում արված գրառման մեջ:


«Ուրախ էինք այսօր Մարտունիում հյուրընկալել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան և Պետքարտուղարության պատվիրակությանը։


ՀՀ-ում Եվրոպական միության առաքելության դիտորդներն արժեքավոր տեղեկություններ են տվել վերջին զարգացումների և տեղում մեր ընթացիկ աշխատանքի վերաբերյալ»,- ասվում է գրառման տեքստում: