Ադրբեջանական քարոզչամեքենան կեղծ թեզ է շրջանառում, ինչը կատարյալ տխմարություն է. Քաղաքագետ

Քաղաքագետ Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Ադրբեջանական քարոզչամեքենան կեղծ թեզ է շրջանառում, թե  Հայաստանը ցանկանում է արագ հաղթանակով պատերազմ սկսել դառնալով ՆԱՏՕ-Ի հարավային նոր թևը:



Ադրբեջանցի քարոզիչների մտքի հերթական փայլատակումն է` տխմարության գագաթնակետը:



Ստացվում է, որ Հայաստանը ցանկանում է հարձակվել Ադրբեջանի վրա, դառնալով ՆԱՏՕ-Ի հարավային թև, որի անդամ է նաև Թուրքիան:  Պարզ է չէ՞, որ առանց Թուրքիայի ՆԱՏՕ-ն տարածաշրջանում որևէ ռազմական գործողության չի գնա: 



Ըստ ադրբեջանցի քարոզիչների ստացվում է, որ Հայաստանը Թուրքիայի հետ է հարձակվելու Ադրբեջանի վրա:  Ինչը կատարյալ տխմարություն է: