Իսրայելը հիվանդանոց է գնդակոծել. կան բազմաթիվ զոհեր

Իսրայելը հարված է հասցրել Գազայի հատվածի Դեյր էլ-Բալահի փախստականների ճամբարում գտնվող հիվանդանոցին, կան տասնյակ զոհեր, գրում են արաբական լրատվամիջոցները։ Հաղորդվում է, որ զոհերի թիվը կարող է աճել։


ՑԱԽԱԼ-ի տվյալներով՝ հիվանդանոցում տեղակայված է եղել ՀԱՄԱՍ-ի հրամանատարական կենտրոնը: Իսրայելը հայտարարել է, որ միջոցներ է ձեռնարկել՝ նվազագույնի հասցնելու քաղաքացիական բնակչության շրջանում վնասը:


Al Mayadeen հեռուստաալիքը հաղորդում է, որ հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել, որը ոչնչացրել է պաղեստինցիների ավելի քան 30  վրան, և բազմաթիվ վիրավորներ գտնվում են ծայրահեղ վիճակում: