Քաղաքացիակենտրոն լրատվություն
Գիտնականներ Տարոն Աճեմօղլուն, Սայմոն Ջոնսոնը և Ջեյմս Ռոբինսոնն արժանացել են 2024 թվականի տնտեսագիտության Նոբելյան մրցանակին։
Մրցանակը գիտնականներին շնորհվել է նրանց հետազոտության համար, թե ինչպես են ձևավորվում հաստատությունները, և ինչպես են դրանք ազդում բարեկեցության վրա:
Ինչպես հաղորդում է bloomberg-ը, երեք տնտեսագետները միասին կկիսեն կկիսեն 11 միլիոն կրոն (1,1 միլիոն դոլար) մրցանակը, ասվում է Ստոկհոլմի Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիայի հայտարարության մեջ:
Թուրքիայում ծնված հայ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն համարվում է աշխարհի լավագույն տնտեսագետներից մեկը, նա Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) պրոֆեսոր է։
Foreign Policy հանդեսը նրան դասել է աշխարհի ամենաազդեցիկ մտածողների շարքում։