Քաղաքագետ Միքայել Զոլյանի կարծիքով որոշակի աշխատանքի դաշտ
կա Թուրքիայի հետ։ Հարցեր կան, որտեղ Թուրքիան ու Ադրբեջանը տարբեր կամ ոչ նույնական
դիրքորոշումներ ունեն։ Սա նկատվեց նաև Միլլի մեջլիսի նախագահի և ՀՀ Ազգային ժողովի
նախագահի հանդիպման չեղարկման և Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ Ալեն Սիմոնյանի
հանդիպման ֆոնին։
ԵՄ առաքելությանը՝ Ադրբեջանի կողմից սուր արձագանքը քաղաքագետը բացատրում է Ռուսաստանի
հետ ջերմացմամբ, քանի որ այստեղ ՌԴ-ի և Ադրբեջանի շահերը համընկնում են և այդ առաքելությունը
խանգարում է նաև Ադրբեջանին։
Անդրադառնալով հայ-թուրքական և հայ-իրանական սահմաններին՝,նաև
Հայաստանի սահմանապահ ծառայության տեղակայմանն ու Իրանի անցակետից ռուսների դուրսբերմանը՝ Զոլյանն ասաց, որ գինը հնարավոր է Պուտինի ծննդյան շնորհավորանքն ու հոկտեմբերի վերջին
Կազանի հանդիպմանը ՀՀ վարչապետի ներկա գտնվելն է, բայց հավանական է նաև, որ Ռուսաստանն
ապագայում վրեժխնդիր լինի՝ Ադրբեջանի հարձակման դեպքում Ռուսաստանը գա Հայաստանին
«փրկելու», իսկ եթե այդ սցենարը չստացվի, ապա կարող են որոշել անաղմուկ լքել իրենց
դիրքերը, ինչպես տարբեր տեղերում այդպես եղել
է։
Միքայել Զոլյանը նաև նկատեց, որ ՀՀ իշխանությունները փոխել են
մոտեցումները՝ ավելի շատ իրական քայլեր են կատարում, իսկ հռետորաբանությունը ՌԴ-ի նկատմամբ
պահում են ավելի ոչ էմոցիոնալ ու հանգիստ։
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան