ՀՀ հանրակրթական դպրոցներին հեծանիվներ են մատակարարել. հայտնի է՝ որ մարզին որքան է տրամադրվել

Մեկնարկել է ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական ուսումնական հաստատություններին հեծանիվների մատակարարման երկրորդ փուլը:


Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներին հեծանիվների բաշխումն ավարտվել է: Սյունիքի մարզի հանրակրթական դպրոցներին բաշխվել է 354, Տավուշի՝ 270, իսկ Վայոց ձորի՝ 156 հեծանիվ:


Հեծանիվների մատակարարման և բաշխման գործընթացը մեկնարկել է սեպտեմբերի 6-ից: Առաջին փուլում հեծանիվները բաշխվել են հետևյալ կերպ՝ Արմավիրի մարզ՝ 198, Արագածոտն՝ 168, Կոտայք՝ 138, Վայոց ձոր՝ 68, Գեղարքունիք՝ 194, Արարատ՝ 182, Լոռի՝ 186, Տավուշ՝ 116, Սյունիք՝ 162, Շիրակ՝ 232:


Ծրագրի իրականացման համար ընդհանուր առմամբ ձեռք է բերվել 6500 հեծանիվ: Հեծանիվների մատակարարման և բաշխման գործընթացը շարունակվում է:


Ծրագրի նպատակն է նպաստել հեծանվային սպորտի զարգացմանը, առողջ ապրելակերպի գաղափարների տարածմանը և ֆիզիկական դաստիարակության խրախուսմանը դպրոցներում՝ բարելավելով «Ֆիզկուլտուրա» առարկայի դասավանդման որակը:


Հաշվի առնելով, որ 2024 թվականից «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի մրցաշարն անցկացվում է միայն դպրոցականների համար՝ ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 10-12-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական թիմերի շրջանում, դպրոցներին հեծանիվների տրամադրման ծրագիրը կնպաստի, որ աշակերտներն ավելի լավ նախապատրաստվեն ու մասնակցեն մրցաշարին: