Քաղաքացիակենտրոն լրատվություն
Խոլերայի մեկ դեպք է հաստատվել Լիբանանի հյուսիսում, որտեղ շատ մեծ է վարակվելու ռիսկը: Այս հայտարարությունն արել է Լիբանանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Աբդինասիր Աբուբաքարը։
«Օրերս խոլերայով հիվանդանալու դեպք է հաստատվել Լիբանանի հյուսիսում, որտեղ բնակչությունը պատվաստված չէ։ Քանի որ հարյուրհազարավոր մարդիկ երկրի հարավից փախչում են հյուսիս, և նրանք որևէ կերպ պաշտպանված չեն այս հիվանդությունից, վարակի փոխանցման ռիսկը շատ մեծ է», - ասել է նա: