One Direction փոփ խմբի նախկին երգիչ Լիամ Փեյնը մահացել է Բուենոս Այրեսում հյուրանոցի երրորդ հարկից ընկնելու հետևանքով


Բրիտանացի երգիչ և One Direction փոփ խմբի նախկին անդամ Լիամ Փեյնին մահացած են գտել Բուենոս Այրեսում՝ Casa Sur հյուրանոցի շենքի մոտ։ Նա 31 տարեկան էր։ Այս մասին հայտնում է BBC-ն։


Ոստիկանությունը պարզել է, որ Փեյնն ընկել է հյուրանոցի երրորդ հարկից։ Շտապօգնության մեքենաների ժամանման պահին նա մահացած է եղել ընկնելու հետևանքով ստացած ծանր վնասվածքներից։


Կոմպոզիտոր և կիթառահար Լիամ Փեյնը գնացել էր մասնակցելու One Direction-ի մեկ այլ նախկին անդամ Նայլ Հորանի համերգին։


Փեյնը ծնվել է 1993 թվականի օգոստոսի 29-ին և երկու անգամ մասնակցել է բրիտանական X Factor հեռուստաշոուին՝ 2008 և 2010 թվականներին։