Լավ կլինի Թուրքիայի մեսիջները փոխակերպվեն գործողությունների․ կա մեկ խոչընդոտ․ Խանդանյան

Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային կայունությամբ, խաղաղությամբ և տարածաշրջանի երկրների միջև համագործակցությամբ։ Civic.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։


Նրա խոսքով՝ Հայաստանը մասնակցում է բոլոր ֆորմատներին, որտեղ տարածաշրջանային հարցեր են քննարկվում, ««3+3» հարթակը հենց այդպիսին է, որին Հայաստանը ի սկզբանե մասնակցում է, ինչը տրամաբանական է, որովհետև մեր աշխարհագրությունը, մեր հարևանությունը այդ երկրների հետ է և կան հարցեր, որ պետք է նրանց հետ քննարկել»։

 

Պատգամավորը կարծում է, որ պետք է համագործակցել բոլոր դերակատարների հետ․ «Հայաստանի դեպքում այդպես է․ մեր նպատակն է նորմալ հարաբերություններ ունենալ բոլոր կողմերի հետ»։

 

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, Խանդանյանը նկատեց, որ Հայաստանը Թուրքիայի հետ կարող է հարաբերությունների արագ առաջընթաց ապահովել, բայց տեսնում ենք որոշակի նախապայմանների առաջ քաշում, որը պայմանավորված է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմամբ։