Քաղաքացիակենտրոն լրատվություն
«Կրասնոդարի» ավագ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մինչև մրցաշրջանի ավարտը չի հեռանա ռուսական ակումբից, հայտնում է «Евро-Футбол»-ը:
24-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է «Կրասնոդարին» օգնել նվաճելու առաջին տիտղոսը:
Եվրոպական մի շարք ակումբներ շարունակում են հետաքրքրություն ցուցաբերել Սպերցյանի նկատմամբ, սակայն նա առայժմ մտադիր չէ քննարկել այդ առաջարկները:
Նախորդ մրցաշրջանում «Կրասնոդարը» մինչև վերջին տուրը պայքարում էր Ռուսաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոնի տիտղոսի համար, սակայն չկարողացավ շրջանցել «Զենիթին»:
Ընթացիկ մրցաշրջանում թիմը 11 տուրից հետո վաստակել է 27 միավոր և գլխավորում է աղյուսակը: