Ստամբուլում հանդիպել են Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարները

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ստամբուլում հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։ Այս մասին հայտնում է իրանական Mehrnews-ը։ 


Հանդիպման մասին այլ մանրամասներ գործակալությունը չի հայտնում։ 


Հանդիպումը կայացել է «3+3» հարթակի շրջանակներում։ 


Հոկտեմբերի 18-ին Սատամբուլում կայացել է տարածաշրջանային համագործակցության «3+3» ձևաչափով հարթակի հանդիպումը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները։