Սյունիքի մարզի Տանձավեր գյուղի մոտ բախվել են ավտոմեքենաներ. կա տուժած

Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 01:05-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Տանձավեր գյուղի ցուցանակի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ։


 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։



Պարզվել է, որ բախվել են KamAZ մակնիշի բեռնատարը (վարոդ՝ Հ. Դ.) և Howo մակնիշի ավտոցիստեռնը (վարոդ՝ Ա. Օ., ծնված 1986 թ.). ավտոցիստեռնը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում:


 

Փրկարարներն Ա. Օ.-ին դուրս են բերել խցիկից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

 


Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: