Հայաստանի լեռնային գոտիներում հոկտեմբերի 21-ին ձյուն է սպասվում

Հայաստանի տարածքում հոկտեմբերի 20-ի և 22-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, 21-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով։ Հոկտեմբերի 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։Այս մասին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։


«Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Ըստ աղբյուրի՝ Երևանում հոկտեմբերի 20-ի ցերեկը, 22-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 21-ի առավոտյան ժամերին և ցերեկը սպասվում է կարճատև անձրև։