ՄԻԵԴ նոր ցուցակ է ներկայացվել դատավորի պաշտոնում առաջադրվող նոր թեկնածուների վերաբերյալ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողովը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Վարչապետի 2023 թվականի օգոստոսի 31-ի № 882-Ա որոշման 71-րդ կետը, ՀՀ վարչապետի հաստատմանն է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների՝ ընտրության փաստաթղթային ստուգման և հարցազրույցի փուլերն անցած և առավել բարձր միավորներ հավաքած հավակնորդների նոր ցուցակը՝ հետևյալ կազմով.


1․ Գրիգորյան Վահե,


2. Կարապետյան Նորա,


3. Մարգարյան Աննա։


Հիշեցնենք վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 26-ին որոշում էր ստորագրել, որով հաստատել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը՝ հետևյալ կազմով.


1) Գրիգորյան Վահե,


2) Կարապետյան Նորա,


3) Քոչարյան Վիգեն։