«Խաղաղության պայմանագիր ունենալը կդժվարացնի մեր տարածքների նկատմամբ տարածքային նկրտումների հնարավորությունը, բայց պետք է աշխատել նաև կոմունիկացիաների բացման համար, և հավելյալ շփումներ լինեն՝ տնտեսական, դիվանագիտական հարաբերությունների հաստատում, որպեսզի կայուն լինի խաղաղությունը»: Այս մասին ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը՝ անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին ու սահմանազատմանը։
Անդրադառանլով Ադրբեջանից հնչող
հայտարարությանը, թե իրենք ցանկանում են Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքել,
այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանի, Հասմիկ Հակոբյանը նշեց. «Նիկոլ Փաշինյանը ի պաշտոնե է բանակցում,
և կազմվում են համապատասխան արձանագրումներ։ Մենք ևս ուզում ենք ունենալ խաղաղություն
ոչ թե Ալիևի հետ, այլ Ադրբեջանի հետ, այսինքն՝ պետությունների միջև պետք է լինի ֆիքսված
համաձայնություն երկարատև խաղաղության համար»։
Ինչ վերաբերում է «3+3» հարթակին
Հայաստանի մասնակցությանը, Հակոբյանը նշեց. «Տարածաշրջանի հարցերը լուծելու համար «3+3»
հարթակը լավ տարբերակ կարող է լինել, շատ կարևոր է լինել պրոցեսի մեջ։ Եթե քո մասին հարց է քննարկվում, ապա
դու պետք է լինես այդ սեղանի շուրջը»։
Մանրամասն՝ տեսանյութում
Դավիթ Լևոնյան