Կազանում այսօր մեկնարկում է BRICS-ի 16-րդ գագաթնաժողովը

Կազանում այսօր մեկնարկում է BRICS-ի 16-րդ գագաթնաժողովը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ:


Գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 22-24-ը։ Դրան կմասնակցի ավելի քան 30 երկրի ներկայացուցիչ:


Գագաթնաժողովի օրակարգում են ճգնաժամերը, բազմաբևեռության ձևավորումն ու BRICS-ին նոր պետությունների անդամակցության հարցը: Գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի նախագահը մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա:


Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր գագաթնաժողովին մասնակցելու մասին: