Սրանք վերջնագրեր չեն, միշտ շարունակական
է եղել ԱՄՆ-ի ցանկությունը, որ խաղաղություն լինի, քանի որ մոտեցել է խաղաղության պայմանագիրը
կնքելու պահը, բայց Ադրբեջանը կամակորություններ է անում և իր գինն է բարձրացնում և մեր առջև պահանջներ է դնում։ Այս
մասին նշում է Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն
Մելքոնյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Բայդենի կողմից Ալիևին ուղղված նամակին, որում
հույս է հայտնել, որ խաղաղության պայմանագիր
կկնքվի Հայաստանի ու Ադրբեջանի միջև։
Մելքոնյանը նշում է, որ ՀՀ-ի
ցանկությունն է , որ խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ կնքվի, բայց դա միայն
մեզնից չի կախված և Ադրբեջանը ևս պետք է ցանկություն ունենա։ Ինչ վերաբերվում է ռուսական հնարավոր միջնորդությանը, ապա Մելքոնյանը
նշեց․ «ՌԴ-ի կողմից բազմիցս խախտվել են պայմանագրերը, ինքը լինելով
մեր անվտանգության երաշխավորը ոչինչ չի կարողացել անել ու Ադրբեջանը մտել է ՀՀ-ի տարածքներ
և ԼՂ-ի բնակչությունը նաև արտաքսվեց։ ՌԴ-ն ասում է, որ չգիտի, թե որոնք են մեր սահմանները, բայց փայլուն գիտեն, որովհետև
ասում են, որ գլխավոր շտաբի քարտեզները իրենց մոտ են։ ԱՄՆ-ն ու Եվրոպան, Թուրքիան ցանկանում են, որ խաղաղություն լինի, բայց ՌԴ-ն ունի «Զանգեզուրի»
միջանցքի խնդիր ու չի ուզում, որ խաղաղություն լինի»։
Մելքոնյանի խոսքով՝ ընդդիմությունը
ՌԴ-ի պատվերն է կատարում, երբ դեմ է սահմանազատմանն ու սահմանագծմանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Դավիթ Լևոնյան