Քաղաքացիակենտրոն լրատվություն
Զարգացման ֆինանսական կորպորացիայի փոխտնօրեն Նիշա Բիսվալը, որը Հայաստանում է՝ ուսումնասիրելու ՀՀ զարգացմանն ուղղված ներդրումային հնարավորությունները, իր հարգանքի տուրքը մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: